HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այվազյանը կազինոների մասին նոր օրինագիծ է ներկայացրել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց իր հեղինակած ««Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ եթե, ինչպես ֆինանսների փոխնախարարն է ասում, այս բիզնեսին հատուկ վերաբերմունք ունենք, ապա ինչու ենք 40 մլրդ ներդրման դեպքում ասում, թե եկեք Երևանում դա արեք: «Որևէ սկզբունք պետք է պահպանվի մինչև վերջ: Կա´մ սա բիզնես է, անկախ նրանից, կազինո է, ինչ է, օրենքով թույլատրված է (և այդտեղ մենք դիտարկում ենք, որ չի կարող լինել սելեկացիա), կամ էլ բարոյական հիմքեր ենք դնում. այդ դեպքում  ընդհանրապես չենք անդրադառնում նման օրենսդրության փոփոխությանը»,- ասաց Հ. Բագրատյանը:

Վ. Այվազյանն էլ նշեց, թե իր իր խորին համոզմամբ այս ոլորտը խոշորացման խնդիր ունի, ցիվիլ ճանապարհով իրականացման, նաև կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում տվյալ տարածքների համաչափ զարգացման: «Եթե մենք թույլ ենք տվել այս բիզնեսի զարգացումը, տուրիզմի զարգացման հիմնախնդիրների հետ կախված խնդիրը, բնականաբար, հենց դրանից ելնելով էլ, դրույքաչափերի մեջ էական փոփոխություն կատարեցինք. 800 մլն-ը իջեցրեցինք և դարձրեցինք 150 մլն այդ տարածքների համար, որոշակի առումով՝ 120 մլն, անգամ մենք գնացինք մինչև սահմանային կետերը, որտեղ պետք է իջեցրեցինք 80 մլն»,- նշեց Վ. Այվազյանը` իր օրենսդրական նախաձեռնության մասին ավելացնելով. «Այս պարագայում ունենալ փոքր, համասփռված փոքր խաղատներ, որտեղ 20 ապարատ ա ամեն մի անկյունում կամ ամեն մի փոքրիկ տեղում շահագործվում… կներեք, դրանից եմ դրդված եղել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter