
Ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը` սամբոյի աշխարհի չեմպիոն
Սանկտ Պետերբուրգում կայացած Սամբոյի աշխարհի առաջնության 82կգ քաշային կարգում գերազանց է հանդես եկել մեր հավաքականի առաջտարներից ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Նա, հաղթելով բոլոր գետոմարտերը, հասել է եզրափակիչ, ուր առավելության հասնելով ՌԴ ներկայացուցիչ Ռյաբովի նկատմամբ, հռչակվել է աշխարհի չեմպիոն:
Նախարարությունը հիշեցնում է, որ բրոնզե մեդալների էին արժանացել Երջանիկ Կարապետյանը(48կգ), Սոսե Բալասանյանը(52 կգ), Տիգրան Կիրակոսյանը(52կգ) և Մավրիկ Նասիբյանը(74կգ):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել