HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մագնուս Կառլսենը աշխարհի նոր չեմպիոնն է

Շախմատային աշխարհը նոր չեմպիոն ունի: Հնդկական Չեննայ քաղաքում ժամանակից շուտ ավարտվեց Անանդ-Կառլսեն մրցամարտը, որում 6,5-3,5 հաշվով հաղթեց հավակնորդը՝ նորվեգացի Մագնուս Կառլսենը: Վերջինս 10 տուրում 3 հաղթանակ տարավ՝ արդեն նախկին չեմպիոնին չզիջելով ոչ մի անգամ: Այսպիսով՝ 2007-ից չեմպիոնի կոչումը կրող հնդիկ Վիշվանաթան Անանդը գալիք տարի կհամալրի այն հավակնորդների ցանկը, որոնք կպայքարեն Կառլսենին ձեռնոց նետելու համար:

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարը տեղի կունենա Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում, որտեղ կխաղան Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան), Վիշի Անանդը (Հնդկաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան): 

Այսպիսով՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար Մ. Կառլսենը աշխարհի 16-րդ չեմպիոնն է (շախմատային աշխարհի պառակտման փուլում ՖԻԴԵ-ի վարկածով նախկին չեմպիոններին չհաշված)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր