HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ԱԳՆ. «Կայացած հանդիպումն ապացուցում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը»

ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ:

Տևական ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր նշանակություն ունի ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աշխուժացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից։ Կարծում ենք, որ կայացած հանդիպումն ապացուցում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը և կծառայի նրա անշրջելիության ապահովմանը։ 

Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները և  բանակցությունների լիարժեք ձեւաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական և ուղղակի մասնակցությամբ, վերականգման պայմանով։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter