Մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրված ՃՏ պատահարները
2011 թ. առաջին կիսամյակում ՀՀ տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 93-ը տեղի է ունեցել մինչև 16 տարեկանների մասնակցությամբ, որոնց հետևանքով 2 մանկահասակ մահացել է, 101-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2010 թ. նույն ժամանակահատվածում մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել էր 89 ՃՏ պատահար, որի հետևանքով 6 մանկահասակ մահացել էր, 92-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011 թ. առաջին կիսամյակում Երևանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 39-ը տեղի է ունեցել մինչև 16 տարեկանների մասնակցությամբ, որոնց հետևանքով 46 մանկահասակ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2010 թ. նույն ժամանակահատվածում Երևանում մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել էր 38 ՃՏ պատահար, որոնց հետևանքով 40 մանկահասակ ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011 թ. առաջին կիսամյակում ՀՀ տարածքում արձանագրված վրաերթի դեպքերից 55-ը տեղի է ունեցել մինչև 16 տարեկանների մասնակցությամբ, որոնց հետևանքով 2 մանկահասակ մահացել է, 54-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2010 թ. նույն ժամանակահատվածում մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել էր 57 վրաերթի դեպք, որի հետևանքով 5 մանկահասակ մահացել էր, 54-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել