HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է ժամանել Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը

Հայազգի հասարակական, քաղաքական, պետական գործչին  վաղը՝ նոյեմբերի 12-ին, ժ.11:30-ին կընդունի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, իսկ մինչ այդ՝ ժամը 11:00-ին,  նախարար Յուրի Վարդանյանը Լ. Քեշիշյանին կուղեկցի Հայաստանի շախմատի ակադեմիա:  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնում է, որ նախարարները նեկա կգտնվեն դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադային: 

Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկումներ կունենան երկու երկրների միջև համագործակցության ծրագրերի, սպորտային որոշ մարզաձևերում փորձի փոխանակման, ինչպես նաև  համատեղ նախգծերի իրականացման շուրջ: 

Երեկոյան՝ Ժամը 17:40-ին,  նախատեսված է Ուրուգվայի նախարարի այցելությունը  Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ, ուր նա կհանդիպի մարզական ոլորտի ներկայացուցիչներին ու սաներին:

Լուսանկարը` http://en.mercopress.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter