HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լույս է տեսել Վահե Սարգսյանի «Հայերը Գորիի գավառում և սահմանակից շրջաններում» աշխատությունը

Լույս է տեսել Վահե Սարգսյանի «Հայերը Գորիի գավառում և սահմանակից շրջաններում» աշխատությունը: 

«Վահե Սարգսյանի «Հայերը Գորիի գավառում և սահմանակից շրջաններում» աշխատությունը լուրջ ներդրում է նշված խնդրի ուսումնասիրման ուղղությամբ։ Աղբյուրագիտական արժեքավոր նյութերի հիման վրա հեղինակին հաջողվել է վեր հանել գավառի և հարակից բնակավայրերի հայությանն առնչվող բազմաթիվ պատմա-ազգաբանական ու քաղաքագիտական նշանակություն ունեցող հարցեր. ներկայացված են ժողովրդագրական պատկերը, հասարակական-քաղաքական, մշակութային կյանքը, ինչպես նաև գորիահայության վրացացման պատմական փորձից ելնելով՝ արժեքավոր ամփոփումներ են արված, որոնք կարող են օգտակար լինել ներկայումս ջավախահայությանն սպառնացող ազգային ինքնության փոփոխության վտանգների առումով։ Այնուամենայնիվ, ջավախահայությունն ապրում է իր պատմական Հայրենիքում, և այս հիմնաքարային գործոնը, անշուշտ, դեռևս շարունակում է մնալ էթնոձուլման հզոր գործընթացներին հակադրվելու ներուժի հիմնական աղբյուրը«,- գրել է «Նորավանք» ԳԿՀ փորձագետ, պ.գ.թ. Թամարա Վարդանյանը: 

Աշխատությունը՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter