HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում անօթևան ընտանիքները վառելիքի կարիք ունեն

Գյումրիում գիշերային ժամերին արդեն բավականին ցուրտ է, ինչպես կասեր գյումրեցին «ձյան հոտ է գալիս»: Խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ մոլորված մտածում են, թե ինչպես են տաքացնելու իրենց կացարանները: Նրանցից շատերը վառարանները կրկին նետելու են ձեռքերն ընկածը, ինչի պատճառով հատկապես իրիկնային ու գիշերային ժամերին տնակային ավաններում խեղդող ծխի ամպեր են մշտապես կուտակվելու: Տնակներում բնակվող ընտանիքներին անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել և վառելափայտ տրամադրել: «Շիրակ կենտրոնը» նախորդ ձմռանը Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ, տրամադրեց շուրջ 2000 պարկ վառելափայտ: Ընթացիկ ձմռանը ևս անօթևան ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով կազմակերպությունը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա, որին արդեն միացել են. 

1. Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, "Marc Tognazzi Memorial Found" and "Paros Foundation", 2. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը "Swedish Armenian society, "Shirak " in Stockholm ", 3. Ֆրանսիայում գործող " Le Cercle d'Ecrits Caucasiens " հրատարակչությունը: 4. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյան - 200 պարկ:

Այսօր «Շիրակ կենտրոնը» սկսեց Գյումրու տնակային ավաններում բնակվող, սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին վառելափայտի բաժանումը, որը կրելու է շարունակական բնույթ: Ձմռան վառելիքի բաժանման ձեռնարկի առաջին օրվա մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter