
Ստամբուլում կայացավ Թաթուլ Հակոբյանի գրքերի շնորհանդեսը
Նոյեմբերի 5-ին Ստամբուլի Ջեզայիր կենտրոնում կայացավ հայ լրագրող Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սե» եւ «Հայերը եւ թուրքերը» գրքերի թուրքերեն եւ անգլերեն հատորների շնորհանդես-վաճառքը:
Այն կազմակերպել էր «Անատոլու Քյուլթուր» կենտրոնի ղեկավար Օսման Քավալան համագործակցությամբ «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Քոչունյանի: Ներկաներին Թաթուլ Հակոբյանի եւ նրա գրքերի մասին տեղեկություններ փոխանցեց Քոչունյանը: Ապա հեղինակը անգլերենով հակիրճ ներկայացրեց իր գրքերի բովանդակությունը` հատկապես կարեւորելով Ստամբուլի այս շնորհանդեսը:
Ներկա էին Պոլսում հրատարակվող հայկական թերթերի աշխատակիցներ «Բի-Բի-Սի-ի» թուրքական ծառայությունից լրագրող «ինչպես նաեւ փորձագետներ եւ դիվանագետներ:
«Յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի առնվազն երկու կողմ: Ես չեմ կարող հավակնել ամենաանաչառ հեղինակի տիտղոսին, սակայն երկու գրքերում էլ փորձել եմ ներկայացնել փաստեր, իրադարձություններ` մեկնաբանությունները թողնելով ընթերցողին»: Կարծում եմ թուրք ընթերցողը հետաքրքրությամբ կկարդա այս հատորները եւ նոր մանրամասներ կհայտնաբերի ինչպես հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների պատմությունից, այնպես էլ արցախյան հակամարտությունից»,- ասաց Հակոբյանը:
Նրա ելույթից հետո եղան հարց ու պատասխաններ, ապա ծավալվեց քննարկում: Վերջում Թաթուլ Հակոբյանը մակագրեց իր նորատիպ հատորները:
Մեկնաբանել