HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը և Արցախը կներկայացվեն «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում

Սույն թվականի նոյեմբերի 4-7-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունենալիք «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին: 

Հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը: 

Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 184 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ և ավելի քան 47 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ: 

Հայաստանի և Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն գովազդային նյութեր և քարտեզներ անգլերենով: 

«Մետաքսի ճանապարհ» ծրագրի շրջանակում տեղի կունենա նաև Հայաստանին նվիրված շնորհանդես: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter