HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահեստի փոխգնդապետ. «Էս երկրին ամեն ինչ տվել եմ ու ոչինչ չեմ ստացել»

Հարցազրույց պահեստի փոխգնդապետ Վարդան Վարդանյանի հետ

-Դուք միացել եք Շանթ Հարությունյանի` «Ես սկսում եմ հեղափոխություն» նախաձեռնությանը, այո՞:

-Շանթ Հարությունյանն իմ մանկության ընկերն է, ես դեռ 86-87 թթ.-ից եմ այդ շարժման մեջ եղել իր հետ, դեռ էն ժամանակ իր կուսակցությունը մենք ստեղծեցինք, որից հետո ես մտա բանակ, 21 տարի ծառայեցի, հետո զգացի, որ անբասիր ծառայությամբ չես կարող ուղղել երկրի վիճակը, և ընտրեցի այս ուղին: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես մինչև վերջ գնացող եմ: Փառք Աստծո, 4 անգամ վիրավորվել եմ, լիքը մարտական գործողությունների եմ մասնակցել ու յանս էլ տարած ա:

Մենք ճանապարհի կեսից աղոթելու չենք գնալու, որովհետև ես էդ եկեղեցու տեղն էլ գիտեմ, տերտերի տեղն էլ գիտեմ, աղոթքներն էլ գիտեմ ու գտնում եմ, որ ճանապարհի կեսից հետ դառնալը համ համոզողի համար է ամոթալի, որովհետև ինքն ի պաշտոնե պարտավոր է մարդկանց տանել ոչ թե աղոթելու, այլ պարտավոր է պահպանել հասարակական կարգը, եթե այն խախտվում է, պատժի, ուժ կիրառի, այլ ոչ թե գնա աղոթելու, իսկ եթե ինքը համամիտ է այդ շարժմանը և եկել էր, պիտի գլխավորեր շարժումը, ոչ թե գնա աղոթի, համ էլ համոզվողի համար է ամոթալի: Գոնե ասի, թե ինչ են աղոթել, կարող է ինձ առողջությո՞ւն են ցանկացել, ես ուրախ կլինեմ, եթե ազգին բարեկեցություն են ցանկացել, էլի պրոբլեմ չունեմ, բայց, իմ խորին համոզմամբ, աղոթքներով ազգի բարեկեցությունը չես ապահովի:

-Սա Ձեր երազա՞ծ երկիրն է:

-Իհարկե, ոչ: Էս երկրին ամեն ինչ տվել եմ ու ոչինչ չեմ ստացել: Դրա համար ուզում եմ, որ էս երկրում իմ երեխաները, իմ թոռներն իրենց սեփական երկրից չհիասթափվեն: Հազարավորները գաղթական դարձան: Եթե պատերազմի ժամանակ գաղթական դարձած լինեին, չնայած չեմ ընդունում էլի, բայց ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց եթե մարդ իր սեփական երկրից` անունն էլ անկախ, թողնում-գնում է, ամոթ էդ երկրի ղեկավարությանը ու ամոթ էդ ժողովրդին, որ փոխարենը դրանց գլուխները ջարդի, ինքն է գնում: Սա է խնդիրը:

-Նշեցիք, որ 4 անգամ վիրավորվել եք, մարտական գործողությունների եք մասնակցել: Երբևէ պատկերացնո՞ւմ էիք այն ժամանակ, որ մի օր զինվորականը, դժգոհ լինելով իր երկրից, կարող է դուրս գալ փողոց՝ պայքարելու:

-Հաստատ չէ, այլապես իմ տղային զինվորական չէի սարքի, ու ինքն էլ նվիրված գնաց: Իմիջիայլոց, ասեմ, որ երբ ես վերջին անգամ` 2004 թ., ականի վրա պայթեցի, իմ տղեն ինձ հետ էր` 13 տարեկան: Ո՞ր ծնողն իր 13 տարեկան տղային կտանի մտցնի թուրքի մեջ, ականադաշտ տեղադրի, բայց ես արել եմ դա, որպեսզի բարոյական իրավունք ունենամ քո էրեխուն էլ տանեմ: Ու էդ մարդուն «դավադիտ» են անում: Դրանից վատ բան չկա:

-Ինչպիսի՞ հայրենիքի համար էիք պայքարում:

-Երկար թեմա է: Պայքարում էինք իրական անկախ, իրական ազատ, հավասարություն, իրավունքի կիրառում ունեցող երկրի համար, ոչ թե էսօրվա պես` օրենքը մեկի համար սենց ա, մյուսի համար` ընենց: Էսօր ես պիտի՞ ասեմ էս վատ բաները, ո՞վ չգիտի, բայց հարցն էն է, որ էդ նույն բանն անում են էն մարդիկ, ովքեր գիտեն, որ իրենք անպատժելի են: Չէ՞ որ ես չեմ անում էդ վատ բանը, ես չեմ «Ջիպ»-երով ֆռֆռում, ես չեմ ամեն քայլափոխի իմ ժողովրդին նսեմացնում, թալանում, խաբում: Երբ պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը հեռուստացույցով կանգնում-ասում են` մի զինվոր չի իջել քաղաք (խոսքը մարտի 1- դեպքերին բանակի ներգրավվածության մասին է- հեղ.), ես ո՞նց հարգեմ էդ նախարարին ու շտաբի պետին, երբ իմ տղեն` առաջին կուրսում (ի նկատի ունի ռազմական ինստիտուտը- հեղ.), ապագա սպա, ասում է, որ իրեն իջեցրել էին քաղաք, որ ժողովրդի վրա կրակի: Ես ո՞նց հարգեմ էդ կառավարությանը, էդ իշխանությանը: Դրա համար մենք արժեքների հեղափոխություն ենք հայտարարել, որ փոխենք էդ ամեն ինչը, որ էդ նույն վարչապետն իրեն ռեկլամ չանի, ասի` ես 7 միլիոնով տրակտոր եմ բերել Հայաստան, երբ էդ նույն տրակտորը բանակն առնում է 22 միլիոնով, թող մի հատ գնա մտածի, թե էդ 15 միլիոնն ի՞նչ է լինում, եթե ինքը չի իմանում, որ բանակը 22 միլիոնով է առնում, ուրեմն` մեզ նման վարչապետ պետք չի: Իսկ եթե գիտի, լռում է ու փայատեր է դրանից, դրանում ես համոզված եմ, ուրեմն` մեզ էլի պետք չի էդպիսի վարչապետ: Ու սենց մինչև վերև, որ էսօր ամենամեծ հարկահավաքը նախագահի ախպերն է, դրանից էն յան ի՞նչ կարող է լինել էդ երկրում: Իսկ ես չեմ ուզում, որ էդպես մեծանան իմ թոռները:

Ես ուղղակի ուզում եմ, որ իմ էրեխեքը մեծանան իմ երազած հայրենիքում, որտեղ իրենք իրոք կլինեն անկախ, ազատ, իրոք, իրենց չարչարանքներով կապրեն, ու երբեք չեն մտածի, որ ինչ-որ օլիգարխ կարող է նսեմացնել իրենց: Էդ օլիգարխն ի վերջո պիտի հասկանա, որ ինքը էս ժողովրդին գռփել-չրթելով է դարձել օլիգարխ, ոչ մեկ իրեն չի տվել դա, պապան չի ստացել: Ինչի՞ պարոն Քոչարյանին չեք հարցնում` էդ ո՞նց եղավ, որ իր տղեն դարձավ միլիարդատեր, էդ ո՞ր գործարանում է աշխատել, էդ որտեղի՞ց է դիզել էդ հարստությունը: Ու սենց լիքը բաներ, ո՞ր մեկն ասեմ` Սերժ Սարգսյանի միլիոննե՞րն ասեմ, արտասահմանում գնած տնե՞րն ասեմ: Սաղ օրը պայքարում են կոռուպցիայի դեմ: Ազգային ժողովի նախագահը, որ Մոնումենտի անտառը կտրում, տուն է սարքում, մեկը չի՞ տեսնում: Բա ուրեմն, ինձ պետք չի ըտենց պետություն, որ իմ էրեխու անտառը կտրի, տուն սարքի, հակառակը` ինձ պետք է ընենց պաշտոնյա, որ գնա մի չոլում տուն սարքի, կողքերն էլ անտառներ տնկի, որ իմ էրեխեն շնչելու օդ ունենա, այլ ոչ թե անտառը կտրի, ինչ է թե «վիդիտե լի» ինքը պիտի ապրի Մոնումենտում:

-Ինչո՞ւ այսպես եղավ:

-Որովհետև մեզ ի սկզբանե անկախություն չտվեցին: Անկախությունը չեն տալիս, անկախությունը նվաճում են, բայց էնպես ստացվեց, որ Սովետական Միության փլուզումից հետո էդ համակարգի երկրներն իրենցից անկախ անկախացան, արտաքին թշնամու առկայության պայմաններում առողջ ուժերը գնացին կոտորվեցին, տականքները եկան իշխանության գլուխ, հետո էլ էնպես արեցին, որ սաղ կարգին տղերքը կամ զոհվեն, հոգեպես հաշմանդամ դառնան, կամ թողնեն-գնան երկրից, որ իրենց դեմը պայքարող չլինի, հետո էլ սկսեցին իրար փոխանցել, որ մեկն իրենց պատասխանատվության չկանչի, որ չասի` այ ընկեր ջան, էս ո՞նց եղավ, որ դու ըսենց եղար: Ու քանի դեռ ոչ մի մարդ իր արածի համար պատասխան չի տվել, հաջորդն ավելի վատն է լինելու, որովհետև անպատժելիությունը միշտ ծնում է նոր հանցանքներ:

Մեկնաբանություններ (6)

Գևորգ
Հարգելի Վարազ Սյունի, Հայ ժողովրդին վնաս հասցնողների դասակարգման մասւվ թույլ տվեք չհամաձայնվել Ձեզ հետ : 1) հայ եկեղեցին, 2)թուրքը, 3) ռուսը, 4) դաշնակները: , 4) դաշնակները: Իմ կարծիքով այս դասակարգումը ավելի արդար է: Եթե համաձայն չեք, ապա վերընթերցեք Լեոի
Վարազ Սյունի (Ամստերդամ)
1.Որտե՞ղ էր Քրիստոսը Դեր-Զորում/1915թ.-ին: Որտե՞ղ մնացին Արևմտյան Հայաստանի հազարավոր եկեղեցիները:...............................2. Հայ ժողովրդի հանդեպ առաջին գենոցիդը կատարել է հայ եկեղեցին՝անմեղ պավլիկյան հայերի հանդեպ՝անիծյալ Հովնան Օձնեցի կաթողիկոսի պլանով/ղեկավարությամբ:..............................3. Հայ եկեղեցին հիմնովին ոչնչացրել է հազարամյա հայ հեթանոս մշակույթը:.................................4. Հայ եկեղեցին շա՜տ լուսավոր ու ազգապաշտ հայերի գլուխն է կերել կամ մատնել. ժամանակին Նժդեհին էլ «ազգի դավաճան» էին պիտակավորում:.................................5. Հայի թշնամիները խորամա՜նկ էին. նրանք հասկացան, որ քրիստոնեության ռազմավարությունը ԲԹԱՑՆՈՒՄ է հայի ազգային ոգին. ուստի հայ եկեղեցուն չոչնչացրին.այլ որոշ պետական ֆունկցիաներ տվին եկեղեցուն:.......................................6. Հայ եկեղեցին ԵՐԲԵՔ հոգևոր մարմին չի եղել. ՄԻՇՏ եղել է իշխանավորների կցորդը: Իշխանավորները (այդ թվում օտար) օգտագործել են հայ եկեղեցուն որպես գործիք՝ հային ապազգային-ստրկացված պահելու համար:
անցորդ
Առաջին Թալեաթը դա այսպես կոչված Գրիգոր ՝՝լուսավորիչն ՝՝ էր՝: Քանի դեռ այդ անհաջող աբորտի ծննդին ՝՝ անվանում են ՝՝լուսավորիչ՝՝ - ոչինչ լավ բան չի սպասվի՝
Armen
duq cheq karox qoxarkel qristoneutyan handep unecac hakakranq@, vor@ voch ayl inch e ete voch molorvac axandavori yeluyt. lsk inchu dzez chi tvum , vor liakatar korcanumic yev veracumic, inchpes shat ayl hetanos azgeri, hay joxovrdin prkel e henc qristoneutyan@ davanel@, vorn el katarvum e mimyayn hay ekexecu mijocov. ete ayspes sharunakvi mez verjnakan korcanman ktanen drsic uxxordvox varaqich virusner@ - axandner@. sepakan tan@ ev sepakan hoxi vra aprox mard@ voch mi paragayum struk chi karox darnal, isk otarnerin dzaxvacner@ liovin hamapatasxanum en struki kargavijakin.
ARSEN
ESQAN TUYN VORTEXIC GUTAKVELA CER MECH TURKN ANKAM ESKAN HAYADYAC CHE EL ..........
stepan
es liovin hamacayn em varaz syuni het ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter