HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չորս մարդու մահվան պատճառ դարձած վարորդը ձերբակալվել է

Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 16-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել էր 73-ամյա Ժորժիկ Բադալյանի վարած «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով Ժորժիկ Բադալյանը և ուղևորներ` 63-ամյա Լարիսա Դուրգարյանը, 32-ամյա Աստղիկ Բադալյանը և 11-ամյա Անի Իսպիրյանը տեղում մահացել էին, իսկ 7-ամյա Ռազմիկ և 3-ամյա Արգիշտի Բադալյանները, 43-ամյա Վարդան Կարապետյանը և 31-ամյա Աիդա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Պատահարից հետո «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը 33-ամյա Տիգրան Ռաֆայելյանն է, որը հուլիսի 18-ին՝ ժամը 17.50-ին, ներկայացել է բաժին: 

Տիգրան Ռաֆայելյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter