HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային: Կառավարության ղեկավարը ողջունել է ճանաչված մարզիկի այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում աթլետիկայի և ընդհանրապես սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը երիտասարդների շրջանում:«Երիտասարդ տարիներին մենք հպարտանում և մեծ ոգևորություն էինք ապրում Ձեր հաջողություններով: Ուրախ ենք, որ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ հաստատել եք ջերմ կապեր և նախաձեռնել նոր ծրագրեր: Հայաստանի կառավարությունը շարունակելու է նոր միջոցներ ձեռնարկել՝ սպորտի մասսայականացմանը հասնելու նպատակով»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Սերգեյ Բուբկան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ սպորտի զարգացմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար: «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման ընդունելության: Հանդիպումներ ենք ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ: Կարևոր է, որ այսօր սպորտի բնագավառը ղեկավարում են Յուրի Վարդանյանի և Ռոբերտ Էմմիյանի նման լեգենդար մարզիկները: Ուրախ ենք տեսնել, թե ինչպես է այսօր Հայաստանը վերականգնում իր սպորտային մեծ ավանդույթները»,- նշել է Սերգեյ Բուբկան: 

Տեղեկացվել է, որ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ առաջիկայում Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղադրվելու է աթլետիկայի ժամանակակից վազքուղի, ինչը թույլ կտա անցկացնել միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումներ: 

Սերգեյ Բուբկան շնորհակալություն է հայտնել նաև հոկտեմբերի 27-30-ը Բալկանյան երկրների ասոցիացիայի կազմում ընդգրկված ֆեդերացիաների մարզական արդյունքների տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը Երևանում բարձր մակարդակով անցկացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter