HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի գալա միջոցառումը՝ Երևանում

Հոկտեմբերի 27-30-ը Երևանում անցկացվեց բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի տարեվերջյան գալա միջոցառումը՝ ասոցիացիայի անդամ 18 երկրների ֆեդերացիաների նախագահների, ինչպես նաև համաշխպարհային ճանաչում ունեցող մի շարք մարզիկների ու մարզիչների մասնակցությամբ: 2012 թ.-ից  Հայաստանի Հանրապետությունը ևս  ընդգրկված է Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի կազմում:

Ասոցիացիայի մարզական միջոցառումների տարեկան արդյունքների ամփափումն առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում: Դրա առիթը հանդիսացել էր հայ պատանու նվաճումը՝ աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Հուլիսին Իտալիայի Ռիետե քաղաքում կազմակերպված աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնությունում եռացատկորդ 18-ամյա Լևոն Աղասյանը նվաճել է  ոսկե մեդալ:

ԲԵԱՖԱ Գալա-2013 միջոցառումը Հայաստանում համատեղ կազմակերպել և իրականացնում էին  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան:

Ասոցիացիայի տարեկան գալա միջոցառումներն   սկիզբ առան Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ 18 երկրներից ժամանած հյուրերի  ճանաչողական այցելություններով, ընթացիկ տարվա մարզական հաջողությունների վերաբերյալ կազմակերպված հանդիպում-քննարկումներով, իսկ վերջին՝ երրոդ օրը, ընդարձակ դահլիճում հանդիսավորությամբ անցկացվեց ասոցիացիայի անդամ պետությունների՝ տարվա  լավագույն մարզիկների և մարզիչների պարգևատրման ու մեծարման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ մի շարք  բարձրստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի վարդանյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը,  ԱԺ փոխխոսնակներ Հերմինե Նաղդալյայնն ու Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև մարզասեր պատգամավորներ, մարզպետներ ու մի շարք մտավորականներ:

Հանդիսությունն իր ներկայությամբ պատվել էին բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի նախագահ Դոբրոմիր Կարամարինովը,  թեթև աթլետիկայի եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ, Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ժան Գրասիան և բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի փոխնախագահ, Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի նախագահ, կենդանի լեգենդ Սերգեյ Բուբկան։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման շրջանակներում Հայաստան ժամանած բոլոր հյուրերին, նախարարության կողմից  շնորհակալագրեր ու հուշանվերներ հանձնեց նրանց: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում  ունեցած բացառիկ ծառայությունների համար նախարարության  բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով  նախարարը պարգևատրվեց համաշխարհային 35 ռեկորդի հեղինակ Սերգեյ Բուբկային,  հուշամեդալներով՝ Դոբրոմիր Կարամարինովին և Ժան Գրասիային:

Նախարարն իր ելույթում կարևորեց մարզական միջոցառումը  Հայատանում կազմակերպելու գաղափարը՝ նշելով, որ նմանօրինակ միջազգային միջոցառումները  նպաստում են տարբեր երկրների հետ մարզական համագործակցության ընդ­լայմանը, բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, ասոցիացիայի անդամ երկրներում աթլետիկա մարզաձևի զարգաց­մանն ու մասսայականացմանը,  ինչու չէ նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի ճանաչմանը:

Օտարերկրացի հյուրերն իրենց նվերները փոխանցեցին նախարարին,  կիսվեցին իրենց տպավորություններով՝ ինչպես  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ընդունելության, այնպես էլ Հայաստանում անցկացրած լավագույն երեք օրերի ու  ջերմ հյուրընկալության մասին:

Հյուրերի կազմում էին ասոցիացիայի անդամ երկրների ֆեդերացիաների նախագահներ Ջորջի Ռուլին( Ալբանիայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ), Օսման Պուշկարը ( Բոսնիա և Հերցեգովինա), Դոբրոմիր Կարամարինովը (Բուլղարիա),  Իվան Իվանչիչը (Խորվաթիա), Պանագիօտիս Դիմակոսը (Հունաստան), Սերգեյ Դոնեցը (Մոլդովա) Կրցո Սերաֆիմովսկին (Մակեդոնիա), Միլորադ Վուլետիչը (Մոնտենեգրո), Իոն Սանդուն (Ռումինիա), Վասելին Ջևրոսիմովիչը ( Սերբիա), Անտոնիոս Դրակոսը (Կիպրոս), Գրեգոր Բենսինա (Սլովենիա) և Ալեքս Ախվլեդիանին  (Վրաստան):

Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter