
Սամցխե-Ջավախքում հաղթել է Մարգվելաշվիլին
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահի ընտրության նախնական արդյունքները: 63,34%-ով առաջատար է «Վրացական երազանքի» թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին:
«Ազգային շարժման» թեկնածու Դավիթ Բաքրաձեն հավաքել է 21,15 % ձայն, Նինո Բուրջանաձեն` 9,66 %, Շալվա Նաթելաշվիլին` 2,82 %, Գիորգի Թարգամաձեն` 1,04%: Մյուս թեկնածուները չեն հաղթահարել 1 տոկոսի շեմը:
Ախալքալաքի շրջանում Գ.Մարգվելաշվիլին հավաքել է ավելի քան 67 %, Դավիթ Բաքրաձեն` շուրջ 20 %, Նինո Բուրջանաձեն` ավելի քան 10 %, մյուս թեկնածուները չեն հաղթահարել 1 տոկոսի շեմը:
Նինոծմինդայի շրջանում Մարգվելաշվլիի համար ձայն է տվել բնակչության 71 տոկոսից ավելին, Բաքրաձեի օգտին` 9.5 տոկոսից ավելին, շուրջ 15 տոկոս էլ հավաքել է Բուրջանաձեն: Նինոծմինդայում 1 տոկոսի շեմը հաղթահարել է Զուրաբ Խարաթիշվիլին:
Ախալցխայի շրջանում Մարգվելաշվլին հավաքել է ավելի քան 55 % ձայն, Բաքրաձեն` ավելի քան 29 %, Բուրջանաձեն` ավելի քան 10 %, Շալվա Նաթելաշվիլին` մոտ 2 %:
Մեկնաբանել