HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքր հէկերը Արփա գետի քիմիական բաղադրության վրա չեն ազդել

Փոքր հէկերը Արփա գետի քիմիական բաղադրության վրա չեն ազդել: Այսպիսի եզրակացության է եկել ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Մովսեսյանը: Կատարած ուսումնասիրության տվյալները նա հրապարակեց «Ցածր ածխածնային զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով վերականգնվող և մաքուր էներգիայի 5-րդ միջազգային համաժողովին:

Ջրի քիմիական բաղադրության վրա հէկերի ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն Հայաստանում չկա: Սա առաջինն է: Ուսումնասիրությունն անցկացվել է 4 տարվա տվյալների հիման վրա` 2008-2012թթ.: Նմուշառման 4 կետերից վերցվել է ջուրը և անալիզի ենթարկվել: Քննվել է ջրում նատրիումի և կալիումի բաղադրությունը: Մինչ հէկը և հէկի վայրից ներքև գտնվող կայանների արդյունքները ցույց են տվել, որ էական տարբերություն չկա ջրի քիմիական բաղադրության մեջ, չնայած Գագիկ Մովսեսյանը խոստովանում է, որ հէկից ներքև գտնվող կայանը, որտեղից նմուշառում է արվել, բավականին հեռու է, և հնարավոր է, որ ջուրը հոսելով կարողացել է վերականգնել իր բաղադրությունը մինչև նմուշառմանը կայան հասնելը:

Փոքր հէկի տեղամասում նատրիումի կորի փոփոխությունն նկատվել է, սակայն, Գ. Մովսիսյանի խոսքով, դա ամենայն հավանականությամբ ստորջրյա այլ աղբյուրների խառնուրդների արդյունքում է առաջացել: «Մենք չենք տեսել ոչ մի փոփոխություն ջրի քիմիական բաղադրության մեջ»,- վստահեցնում է Գ.Մովսեսյանը:  

Ուսումնասիրությունը շարունակվում է, սակայն այս տարվա արդյունքները դեռ պատրաստ չեն:

Գետերի բիոքիմիական-բիոկենսաբանական անալիզ արվո՞ւմ է` հարցին, Գ.Մովսեսյանը պատասխանեց, որ նման մոնիտորինգ արվում է  Դեբեդի, բայց ոչ Արփայի վրա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter