HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Աշոտյանն առաջարկել է Եվրոպայի համալսարանական սպորտի շախմատի առաջնությունը 2015-ին անցկացնել Հայաստանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է հոկտեմբերի 24-25-ը Հայաստանում տեղի ունեցած Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստի մասնակիցներին՝ ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած մամլո հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարար, Հայաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի նախագահ Ա. Աշոտյանը շեշտել է, որ Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիային անդամակցել է ընդամնեը մեկ տարի առաջ և ճանաչողական տեսանկյունից կարևոր է  համարում  ասոցիացիայի նիստի անցկացումը Հայաստանում, քանի որ այն համալսարանական սպորտի և անդամ երկրների համագործակցության զարգացմանը միտված  լրացուցիչ հնարավորություն է:

Նախարարը նշել է, որ անդամակցությունից հետո Հայաստանը  ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական սպորտային խաղերին, իսկ անցյալ տարի Կազանի ունիվերսիադիայից  Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է 10 մեդալով:

Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը նշել  է, որ թեև Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի ամենաերիտասարդ անդամներից է, սակայն աչքի է ընկնում շատ մեծ ակտիվությամբ, ինչը վստահություն է նեշնչում, որ կունենա խոստումնալից ձեռբքերումներ:

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է 2015 թվականին Հայաստանում անցկացնել Եվրոպայի համալսարանական սպորտի շախմատի առաջնությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը  շախմատային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է: Նախարարը ներկաներին նաև տեղեկացրել է, որ Հայաստանն աշխարհի այն եզակի երկիրն է, որտեղ «Շախմատը» որպես հանրակրթական առարկա դասավանդվում է դպրոցներում: 
Ասոցիացիայի ավելի քան 20 անդամ երկրների ներկայացուցիչներից բացի Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի երևանյան նիստին հյուրի կարգավիճակով ներկա է եղել նաև հարևան Վրաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի նախագահը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter