
Նախարարի որդին՝ զինվորական հոսպիտալում
ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանի որդին՝ ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Օհանյանը տեղափոխվել է Երեւան՝ ՊՆ Կենտրոնական հոսպիտալ: Հուլիսի 14-ին նա 15 ծառայակիցների հետ ապտոպատահարի է ենթարկվել: Պատահարը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն ճանապարհին: Զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը շրջադարձ կատարելիս մոտ 120 մետր գլորվել է ճանապարհամերձ ձորը: Պատահարի հետեւանքով վիրավորվել է 15 զինծառայող, որոնցից Երեւան են տեղափոպվել միայն երեքը, այդ թվում՝ նախարարի որդին: Մյուս զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Ըստ ՊՆ-ի՝ նրանց վնասվածքները ավելի թեթեւ են: Օհանյանը կոտրվածք է ստացել աջ թեւի թիակի հատվածում: ՊՆ-ից հայտնել են, որ Արթուր Օհանյանի վիճակը միջին ծանրության է: «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ իրեն լավ է զգում:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել