Ավտովթար Սևան-Երևան ճանապարհին. չորս զոհ, չորս վիրավոր
Հուլիսի 16-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.40-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը և վարորդի տվյալները պարզվում են) Սևան-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել է 1938 թ. ծնված Ժորժիկ Բադալյանի վարած «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով Ժ. Բադալյանը և ուղևորներ Լարիսան (մնացած տվյալները ճշտվում են), 11-ամյա Անի Իսպիրյանը և Աստղիկ Բադալյանը (մնացած տվյալները ճշտվում են) տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ՝ 1968 թ. ծնված Վարդան Կարապետյանը, 2004 թ. ծնված Ռազմիկ և Արգիշտի Բադալյանները (մնացած տվյալները ճշտվում են) և 1980 թ. ծնված Աիդա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Պատահարից հետո «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել