
Երկխոսությունը սկսված է
Այս պահին «Էրեբունի» հյուրանոցում ընթանում է ՀԱԿ-ի և իշխանության ներկայացուցիչների երկխոսությունը: Հանդիպմանն առաջինը ներկայացան իշխանության ներկայացուցիչները: Պայմանավորված ժամից 5 րոպե ուշացումով ժամանեց նաև ՀԱԿ-ի 5 հոգանոց պատվիրակությունը:
Երկխոսության մասնակից, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը մինչև դահլիճ մտնելը հայտարարեց, թե այսօրվա հանդիպման ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկելու են օրակարգի հետ կապված հարցեր, սակայն իրենք առաջարկություններ չունեն:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ն ասել է, որ երկխոսելու է արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայի շուրջ՝ Վ. Բոստանջյանը արձագանքեց. «Լավ բան է, կլսենք»:
Լրագրողները պատգամավորից նաև հետաքրքրվեցին, թե արդյոք իշխանական պատվիրակության անդամներին Սերժ Սարգսյանը լիազորե՞լ է իր անունից երկխոսել: Վարդան Բոստանջյաննն ասաց, որ իրենք ներկայացնում են իշխանությանը և Ազգային ժողովում էլ կոալիցոն գործընկերներ են:
ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ իրենք այսօր երկխոսության են եկել իշխանական թևին լսելու համար: «Մենք այսօր լսելու ենք»,- նշեց նա:
Հանդիպումն ընթանում է փակ դռների հետևում:
Մեկնաբանել