2013 թվականի հոկտեմբերի 18-ին Վրաստանի նախագահի թեկնածու Շալվա Նաթելաշվիլին հյուրընկալվում էր «Հայարտուն» կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնում, որտեղ նա հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Հայարտան» կողմից կազմակերպված հանդիպում–բանավեճերի շարքի շրջանակներում տիկին Նինո Բուրջանաձեից հետո, պարոն Շալվան երկրորդ նախագահի թեկնածուն էր, ով իր ընտրարշավի կոնտեքստում հանդիպեց հայ համայնքի հետ:
Հինդիպման սկզբում Շ. Նաթելաշվիլին ընտրողներին ներկայացրեց իր տեսակետը՝ երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման ճանապարհների վերաբերյալ: Նա հատուկ ուշադրություն դարձրեց երկրում սոցիալական դրությունը բարելավելու անհրաժեշտությանը, Կովկասի տարածաշրջանի երկրների համախմբմանը, Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի քաղաքացիների համար սահմանված այցեհրավերների ռեժիմը լուծարելու անհրաժեշտությանը եւ այլն: Միաժամանակ պարոն Շալվան նշեց հայ եւ վրացի ժողովուրդների բազմադարյան կապերի մասին եւ ընդգծեց դրանք զարգացնելու անհրաժեշտությունը:
Խոսքն ավարտելուց հետո հյուրը պատասխանեց ներկաների հարցերին եւ պատրաստակամություն հայտնեց հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո նույնպես մանակցել նման հանդիպումներին: Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել