
«Հայաստանի կոտրվող ողնաշարը». ֆիլմ հանքարդյունաբերության մասին
Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում` Լոս-Անջելեսի «Անուշ» սրահում, կկայանա «Հայաստանի կոտրվող ողնաշարը» ֆիլմի առաջին հանրային ցուցադրությունը: Այս մասին տեղեկացնում է «Համահայկական բնապահպանական ճակատը»: Ֆիլմը նկարահանվել է ՀԲՃ-ի կողմից և պատմում է Հայաստանում հանքարդյունաբերության առաջ բերած բնապահպանական, առողջապահական, սոցիալական և իրավական խնդիրների մասին: Ֆիլմի մասին պատմող կարճ տեսանյութը` ստորև.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել