
Միջազգային գիտաժողով՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձին
Հոկտեմբերի 4-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում կմեկնարկի «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը հրավիրվել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության ծրագրի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է է ARMSCOOP գիտակրթական ցանցը:
Գիտաժողովը, որի աշխատանքները կտևեն երկու օր, անց է կացվում տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հովանու ներքո։ Որպես միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալիս Արցախի պետական համալսարանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը (Բելգիա), Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա) և քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան։ Մանրամասն՝ այստեղ:
Մեկնաբանել