HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձկան կերում հորմոնալ հավելումներ չկան. Արթուր Աթոյան

Հանրապետության ձկնարտադրողների շահերի անունից հանդես եկող «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ  Արթուր Աթոյանը այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ ձկան կերում խթանիչներ կամ հորմոնային  հավելումներ օգտագործելու հայտարարություններն անհիմն են:

Արթուր Աթոյանը հիմնավորում է, որ ձկան կերը ներմուծվում է հիմնականում եվրոպական երկրներից, որոնք ամենամանրակրկիտ ուսումնասիրություններ իրականացնող երկրներն են աշխարհում և արգելում են հորմոնալ հավելումների օգտագործումը:

Արթուր Աթոյանը նաև պնդում է, որ հանրապետությունում չկան հավելումներ օգտագործող տնտեսություններ: «Այսպիսի երևույթ չկա, և ձուկն այդպիսի ծանրաբեռնվածության դիմանալ չի կարող, քանի որ նուրբ կենդանի է»,- հիմնավորում էր ՀԿ նախագահը:

Արթուր Աթոյանի տվյալներով, երկու տարի առաջ Հայաստան 14 երկրներից է ձկան կեր ներկրել, իսկ այժմ 7-8 ներկրող կա` ըստ նրա ոչ չճշտած տեղեկությունների:

Ձկնաբուծության խնդիրներին անդրադառնալով՝ Արթուր Աթոյանը նշեց, որ ճգնաժամային վիճակում են այժմ տնտեսությունները, քանի որ ժամանակին տրված թույլտվությունները փորձ են արվում կասեցնել կամ սահմանափակել: Սակայն երկրում փորձնական ծրագիր են իրականացնելու, որպեսզի համոզվեն, թե ինչպես են ջրի խնայման համակարգերը գործելու Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter