HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձկան կերի համար ստանդարտ է մշակվել

Ստանդարտների ազգային ինստիտուտը մշակել է ընդհանուր տեխնիկական պայմաններ ձկներին տրվող համակցված կերերի համար: Ինստիտուտի տնօրենի հրամանով այսօրվանից այն գործողության մեջ է դրվում:

Մեզ հետ զրույցում Ստանդարտների ազգային ինստիտուտի Ուսումնական կենտրոնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Հայկուշ Բատիկյանը նշեց, որ նախկինում եղել են ոլորտը կարգավորող օրենսդրական ակտեր: Օրինակ՝ կառավարության որոշումը սահմանել է կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական, անօրգանական, անցանկալի նյութերի ցանկը, «Անասնակերի մասին» օրենքը և ՀՀ ԱՆ կողմից 2012-ին հաստատված հրամանը սահմանել են կենդանիների, կենդանական ծագման մթերթի, հումքի,կերերի  նեմուծման անասնապահական պահանջները, սակայն ձկան կերի համար ստանդարտ չի եղել:

«Պրոբլեմը կար, և ոչ ոք չզրամացավ, թե ինչու ստանդարտ մշակեցինք,- ասում է Հ. Բատիկյանը և հավելում, որ ընդունելով ազգային ստանդարտը՝ ցույց են տալիս նաև հասարակության նկատմամբ հոգածությունը:

Ձկան կերի ստանդարտը մշակելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համակարգել է Հայկուշ Բադիկյանը: Վերջինս ասում է, որ աշխատանքային խմբում բոլոր շահագրգիռ մարմիններից և կազմակերպություններից ներգրավվել են անձինք: Իրազեկ է նաև Սննդամթերթի անվտանգության պետական ծառայությունը, որը պետք է նաև այդ ստանդարտով ստուգի ներկրված  ձկան կերը:

Առայժմ Հայաստանում ձկան կեր արտադրող միայն մեկ գործարան կա, սակայն, ըստ Հ. Բատիկյանի, եթե նույնիսկ արտադրողը մեկն է, խնդիր և լուրջ ռիսկեր կան, առավել ևս, որ քիչ չէ նաև ներկրված կերը: Ստանդարտը կարող է ձեռք բերել յուրաքանչյուր ձկնաբույծ, սակայն այն վճարովի է: Գնի մասին Հայկուշ Բադիկյանը դեռևս չխոսեց, կարևորն այն է, որ նոր ստանդարտը կկարգավորի և կնվազեցնի ռիսկերը:

«Արտադրողը, երբ որ օգտագործի այդ կերը, վստահ կլինի, որ որտեղ այդ կերը ներկրվելու է, և որտեղ ինքն արտահանելու է իր արտադրանքը, այդ երկրի պահանջներին կբավարարի: Եթե նա ոչինչ չիմանա և ինչ-որ հաբերով կերակրի...Իսկ մենք սահմանում ենք մեխանիզմ, որ ինքը ռիսկերը կարողանա կառավարել, և մեր ձկնամթերքը դրանով կդառնա մրցունակ»,- կարծում է Հայկուշ Բադիկյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter