HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատանի սամբիստ-2011»

Հուլիսի 16-ից 17-ը Երևանում տեղի է ունենալու «Պատանի սամբիստ-2011» ակումբային թիմային առաջնություն` մասնակցությամբ 1997-1998 թվականներին ծնված շուրջ 100 երեխաների:

Հաղթող և մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն գավաթներով, դիպլոմներով, համապատասխան կարգի մեդալներով, իսկ հաղթող թիմը կմասնակցի հոկտեմբեր ամսին Մոսկվայում կայանալիք «Պատանի սամբիստ-2011» մրցաշարի եզրափակչին, ուր ուժերը կչափի այլ պետությունների նմանատիպ առաջնություններում հաղթած թիմերի հետ:

Հայաստանյան մրցաշարի ընթացքին հետևելու համար Երևան է ժամանելու Սիրողական սամբոյի միջազգային ֆեդերացիայի /FIAS/ առաջին փոխնախագահ, ԽՍՀՄ, Եվրոպայի, Աշխարհի առաջնությունների մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Դավիթ Ռուդմանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter