
Վանա կատուն մեր ազգային հարստությունն է
«Վանա կատու» հիմնադրամի տնօրեն Իրինա Թադևոսյանը օրերս «Շիրակ կենտրոնի» գրասենյակ այցելեց` բերելով իր տասնյակ Վանա կատուներից երեքին: Ներկայացվող տեսանյութում Իրինա Թադևոսյանը խոսում է Վանա կատվի առանձնահատկությունների ու ցեղատեսակի ծագման մասին:
«Անհրաժեշտ է իրականացնել քայլեր, որպեսզի բոլորը ճիշտ ճանաչեն և գնահատեն Վանա կատվին, չպետք է թույլ տալ, որ այս` զուտ հայկական կատվատեսակը կորչի, ինչպես կորան ղարաբաղյան ձին ու Վանա մրոտ հավը»,- զրույցի ընթացքում նշեց «Վանա կատու» հիմնադրամի տնօրենը:
«Շիրակ կենտրոն» ՀԿ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել