HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագ օպերլիազորը ձերբակալվել է

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա Նախօրեին Հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Ստեփան Սիմոնյանի կողմից քաղաքացի Է. Գ-ից  500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քր. օր.-ի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

«Ստեփան Սիմոնյանը ձերբակալվել և հարցաքննվել է որպես կասկածյալ: Քրեական գործով արդեն իսկ նշանակվել են տարաբնույթ փորձաքննություններ, կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ: Գործով  նախաքննությունը շարունակվում է»,- հաղորդում են հատուկ քննչական ծառայությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter