HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտի» աշխատակիցներին խոստացել են երեքշաբթի աշխատավարձ տալ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «Նաիրիտ գործարանի» աշխատակիցներին խոստացել է, որ նրանք երեքշաբթի աշխատավարձ կստանան: 

Ավելին, ինչպես «Հետքին» հայտնեցին գործարանի աշխատակիցները, նախարարը նաև խոստացել է, որ այսուհետ աշխատակիցները կանոնավոր` ամեն ամիս աշխատավարձ են ստանալու, և գործարանը շուտով սկսելու է աշխատել: 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Նաիրիտ գործարանի» աշխատակիցները պատրաստվում էին կրկին նախագահական նստավայր գնալ` իրենց աշխատավարձերի վճարման պահանջով: Մինչ այդ նրանք հանդիպեցին նախարար Մովսիսյանի հետ, ով նրանց վերոնշյալ խոստումներն է տվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter