Շահինյանը՝ գլխավոր դատախա՞զ
Նորանշանակ գլխավոր դատախազի թեկնածուների շարքում մամուլում շրջանառվում է նաև Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի անունը: Սակայն ՀՔԾ-ն նախօրեին պաշտոնապես հայտարարեց, որ Շահինյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելու պնդումները «բամբասանքների ոլորտից են և որևէ հիմք չունեն»:
Սակայն ՀՀ նախագահականում «Հետքի» աղբյուրը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանն արդեն վերջնականապես որոշել է, և ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվելու հենց Վահրամ Շահինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել