HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը կահավորվում է ուղենշող նոր ցուցանակներով

Մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնական որոշ փողոցներ և հրապարակներ կահավորվել են ուղենշող  ցուցանակներով:

Երկլեզու՝ անգլերեն և հայերեն, ցուցանակները թե´ երևանցիներին և թե´ քաղաքի հյուրերին հնարավորություն են տալիս առավել հեշտ կողմնորոշվել մայրաքաղաքում:  Ուղենշող վահանակները հուշում են նաև մշակութային օջախների գնվելու վայրերն ու ուղղությունները:

Դրանք պատրաստված են միջազգային չափորոշիչներին համապատասխան և երևանյան ձևավորման ընդհանուր ոճին համահունչ: Հետիոտների հարմարավետությունն ապահովելու նպատակով՝ ոլորտի մանագետների կողմից նախապես ուսումնասիրվել է գրության տառաչափը, տառատեսակը, հաշվի է առնվել նաև ցուցանակների բարձրությունը:  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ փորձնական տարբերակով դեռ ապրիլին տեղադրված ցուցանակները քաղաքացիների կողմից հավանության արժանացան, ուստի և որոշվեց շարունակել ծրագիրը:

Հետագայում նախատեսվում է ուղենշող ցուցանականերով կահավորել նաև մայրաքաղաքի մյուս բոլոր փողոցները:

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավմանն ուղղված հետագա ծրագրերում կմշակվեն նաև ձևավորման տարբեր այլ տարրեր, ինչպես օրինակ շենքերի համարակալման ցուցանակները, գովազդային վահանակների արդիականացումը և այլ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

Միայնակ Գայլ
«Երկլեզու՝ անգլերեն և հայերեն, ցուցանակները թե´ երևանցիներին և թե´ քաղաքի հյուրերին հնարավորություն են տալիս առավել հեշտ կողմնորոշվել մայրաքաղաքում»: Ինչպես եք համարձակվել մոռանալ ռուսերենը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter