Հայաստանը 4-րդ պարտություն կրեց սեփական հարկի տակ
Քիչ առաջ «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը 0-1 հաշվով զիջեց Դանիայի ընտրանուն, որին արտագնա խաղում հաղթել էր 4-0 հաշվով: 73-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով միակ գոլի հեղինակ դարձավ դանիացիների ավագ, պաշտպան Դանիել Ագերը:
Այս պարտությունից հետո Հայաստանի՝ խմբից դուրս գալու առանց այդ էլ փոքր հնարավորություններն առավել փոքրացան, եւ գրեթե անիմաստ է այլեւս խոսել ուղեգրի համար պայքարի մասին: Հատկանշական է, որ տնային 4 խաղերում Հայաստանը միայն պարտություն է կրել (Իտալիա, Չեխիա, Մալթա, Դանիա): Արտագնա 4 խաղերից 3-ում (Մալթա, Դանիա, Չեխիա) մեր ֆուտբոլիստները հաղթել են, իսկ 1-ում պարտվել (Բուլղարիա):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել