
Բարեգործական միջոցառում Բուենոս Այրեսում
Սեպտեմբերի 8-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և կազմակերպմամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ «Հայաստանի օր» բարեգործական միջոցառումը, որին իրենց մասնակցությունը բերեցին արգենտինահայ համայնքային կազմակերպություններն ու միությունները։
Միջոցառման ընթացքում ավելի քան հազար այցելուներին ներկայացվեցին Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերի լուսանկարները, հայկական ավանդական կերակրատեսակները, ձեռագործ հուշանվերները։ Ելույթներով հանդես եկան արգենտինահայ համայնքի երգի և պարի համույթները, ինչպես նաև անհատ երաժիշտ-կատարողներ։
Միջոցառման ընթացքում գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Երևանի «Զատիկ» և «Մարի Իզմիրլյան» մանկատների վերանորոգման աշխատանքներին։
Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել