HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ձյուդոյիստները երկրորդն էին Տաջիկստանում

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 1-5 տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ձյուդոյի առաջնությունը նվիրված Տաջիկստանում զինված ուժերի 20 ամյակին: ԱՊՀ երկրներից մասնակցում էին Տաջիկստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի բանակային ձյուդոյիստները:

Հայաստանը ներկայացնում էին ԲԿՄԱ-ի զինվորներ Հովհաննես Ալեքսանյանը 60 կգ, Դավիթ Ղազարյանը 66 կգ, Մհեր Կարապետյանը 81 կգ, Սեյրան Սահակյանը 100 կգ և պայմանագրային զինվորներ Արթուր Երանոսյանը 73 կգ, Կարեն Ջանոյանը 90 կգ, Ազատ Աբրահամյանը 100-ից բարձր: Թիմի ղեկավարն էր ՊՆ մարտական պատրաստության վարչության ֆիզիկական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանը, ներկայացուցիչը՝ փոխգնդապետ Նարեկ Չալիկյանը, մարզիչը՝ Անտոն Բաբայանը, գործուղվել էր նաև օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:

Անհատական առաջնությունում անպարտելի էին Արթուր Երանոսյանը և Մհեր Կարապետյանը նրանք գրավեցի առաջին մրցանակային տեղը, եզրափակիչում պարտվեց Հովհաննես Ալեքսանյանը և գրավեց երկրորդ տեղը:

Դավիթ Ղազարյանը, Կարեն Ջանոյանը և Ազատ Աբրահամյանը բավարարվեցին 3-րդ մրցանակային տեղով, իսկ Սեյրան Սահակյանը գրավեց 5-րդ տեղը:

Թիմային հաշվարկով Հայաստանը գրավեց երկրորդ տեղը, իրենից առաջ թողնելով միայն Տաջիկստանի թիմին, երրորդ տեղը գրավեց Ղրղզստանի հավաքականը:

Հավելենք, որ 2014 թվականի այս մրցումները կկայանան Երևանում:

Բանակային ձյուդոյիստների թիմը Երևան («Զվարթնոց» օդանավակայան) կժամանի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17.00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter