Մեքենան ընկել է ջրատարը
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում երեկ հաղորդում է ստացվել, որ ժամը 20:00-ի սահմաններում 39-ամյա Արամ Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել ջրատարի մեջ: Ավտոմեքենայի ուղևորուհին` 26-ամյա Տաթևիկ Ա.-ն, վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել