HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտին են մոտենում Երևանի փողոցների ճաքալցման աշխատանքները

Մայրաքաղաքում փողոցների ճաքալցման աշխատանքները, թերևս, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագրում եզակիներից էին, որ ասֆալտի անհրաժեշտ ջերմության ապահովման  և տեխնոլոգիական այլ չափանիշներով պայմանավորված, մեկնարկեցին ամռանը: Այս ուղղությամբ ծրագիրը բաժանված է մասնագիտացված 4 ընկերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ճաքալցնելու է 88300 գծամետր տարածք` համապատասխանաբար մայրաքաղաքի 3-ական վարչական շրջաններում:

Այժմ արդեն ճաքալցման 2013 թվականի հիմնական ծրագիրն ավարտական փուլում է, սակայն, ամենայն հավանականությամբ, նախատեսված ծավալը զգալիորեն կգերակատարվի:

Հատկանշական է, որ ճաքալցում իրականացնող 4 ընկերություններից երկուսը հումքը ներկրում են Եվրոպայից: Հետագայում, ըստ օգտակար գործողության գործակցի, պարզ կդառնա, թե որ հումքն է ավելի մեծ արդյունավետություն ապահովում: Երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցներում էլ կպչողականության ապահովման նպատակով աշխատանքներն ընթանում են նաև գիշերային ժամերին: Ճաքալցման ծրագիրը մայրաքաղաքում կշարունակվի այնքան ժամանակ, որքան թույլ տան եղանակային պայմանները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter