HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի բոլոր մաքսային և անձնագրային սահմանակետերում տեղադրվել են օմբուդսմենի ինֆորմացիոն ցուցապաստառները

Պաշտպանի աշխատակազմի միջոցներով օգոստոսի 5-ից Հայաստանի 5 մաքսատներում և անձնագրային անցակետերում (Բավրա, Բագրատաշեն, Գոգավան, Այրում, Մեղրի) տեղադրվել են մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ցուցանակներ: Տեղեկատվական հոլովակներ են ցուցադրվում նաև «Զվարթնոց» օդանավակայանի սրահներում:

Այսպես, եթե մաքսատանը խնդիրներ են ծագում Ձեր ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման, մաքսային արժեքի որոշման, մաքսային վճարների` հարկերի, տուրքերի և վճարների հաշվարկման և գանձման հետ կապված, կամ առանց Ձեր իմացության դրանք զննվում կամ փոփոխության են ենթարկվում, կարող եք ահազանգել մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին:

Եթե դուք փախստական կամ ապաստան հայցող եք  և երկիր ապօրինի մուտք գործելու համար պատասխանատվության եք ենթարկվել կամ 72 ժամից ավել եք պահվել հատուկ կացարանում, նույնպես կարող եք ահազանգել մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին:

Օմբուդսմենն իր երախտագիտությունն է հայտնում Ազգային անվտանգության խորհրդին՝ սահմանային անցակետերում պաստառների տեղադրման թույլտվություն ստանալու համար և «Զվարթնոց» օդանավակայանին՝ հոլովակները անվճար հիմունքներով տեղադրելու համար:

Այս մասին տեղեկանցում են պաշտպանի աշխատակազմից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6
Այսօր