HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամություն ունեցող կինը բուժման վարկերը փակելու նպատակով ստիպված վաճառում է բնակարանը

Գյումրու բազմահարկերից մեկում բնակվող Թաթարյանների ընտանիքի հինգ անդամներից չորսը, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաները, ունեն երկրորդ կարգի հաշմանդամություն: Այս ընտանիքի ապրուստի միակ միջոցը հաշմանդամության թոշակն է, որը հիմնականում ծախսում են ամենամսյա բուժզննման նպատակով Երևան մեկնելու համար: «Շիրակ կենտրոնի» տարածած տեսանյութը ներկայացնում է Թաթարյանների ընտանիքը: Ընտանիքի մայրը պատմում է, որ անցած մեկտարվա ընթացքում բազմիցս վիրահատվել է և վճարումները կատարելու նպատակով Գյումրու տարբեր բանկերից վարկով գումարներ է վերցրել: Հիմա էլ, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեն, այդ վարկերը մարելու համար հարկադրված վաճառում են բնակարանը: Ներկայացվող տեսանյութում ընտանիքի մայրը պատմում է իրենց դժվար ապրելակերպի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter