HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի արտադրվել է 16 % ավելի էլեկտրաէներգիա

Այս տարի արտադրվել է 16 % ավելի էլեկտրաէներգիա, քան նախորդ տարում: Այսինքն` ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է 516 մլն կվտ/ժամ ավելի էլեկտրաէներգիա, քան նախորդ տարում:

Այս տարի Հայաստանում ներքին սպառման համար օգտագործվել է շուրջ 7,45 % -ով էլեկտրաէներգիա, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները ևս աճել են` 63 %-ով: Արտահանման ծավալները կազմել են շուրջ 783 մլն  կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը 41 մլն կվտ/ժամ-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Այս տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ հրապարակեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա հատկանշական է համարում այն փաստը, որ բնակչության աճը կազմել է շուրջ 11 %, փոքր և միջին բիզնեսի ոլորտում արձանագրվել է մոտ 18 % աճ, այդուհանդերձ, խմելու և ոռոգման ջրերի վրա ծախսվող էներգիան, այսինքն` պոմպակայանների աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ էներգիայի ծախսը նվազել է շուրջ 26 %-ով:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter