HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանն աջակցում է «Արի տուն» ծրագրին

Երևանի քաղաքապետարանը ՀՀ  սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակում Երևան այցելած երեխաներին ընտանիքներում հյուրընկալելու նպատակով ըստ վարչական շրջանների  ներկայացրել է 243 հյուրընկալ ընտանիքների հայտ:

Առ այսօր երևանաբնակ 150 ընտանիքներում հյուրընկալվել է 167 երեխա: Մինչ ծրագրի 8-րդ փուլի ավարտը` օգոստոսի 31-ը, ևս 44 ընտանիք կհյուրընկալի  սփյուռքահայ երեխաների:

Բացի այդ, քաղաքապետարանի կողմից Շահումյանի անվան հ. 1 դպրոցում ապահովել են համապատասխան պայմաններ «Արի տուն» ծրագրով հայրենիքում գտնվող երիտասարդների հետ հայոց լեզվի և հայրենագիտության համակցված դասընթացների անցկացման համար:  

Ծրագրի ավարտին Երևանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ սահմանելու են «Լավագույն ընտանիք», «Լավագույն վարչական շրջան» անվանակարգերը:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter