HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». գազը թանկացավ

Թերթի ունեցած տեղեկություններով` Ռուսաստանը թանկացրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը: Հազար խորանարդ մետր գազը այժմ Ռուսաստանը Հայաստանին է վաճառում 210 դոլարով` նախկին 180 դոլարի փոխարեն: 

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում թերթը չի ստացել: «Հայռուսգազարդի» մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը ասել է միայն հետեւյալը. «Որքան ես տեղեկացված եմ, գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, այլապես «Հայռուսգազարդը» կդիմեր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սպառողներին մատակարարվող գազի սակագինը փոխելու առաջարկով»: Թերթի տեղեկություններով` մաքսային ծառայությունը գազի ներկրման հետ կապված ձեւակերպումները առնվազն հուլիս ամսվա համար իրականացնելու է նոր գնով: Ինչ վերաբերում է բնակչությանը մատակարորվող գազի սակագնին, ապա, ըստ «ՀԺ»-ի, այն չի փոխվելու. «Հայռուսգազարդը» ընդամենը փոքրացնելու է իր կողմից ստացվող գազի գնի եւ սպառողներին վաճառվող գազի սակագնի տարբերությունը` մարժան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter