
Երևանի գլխավոր պողոտայի երկու հատված կբարեկարգվի և կկանաչապատվի
Այսօրվա խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատրաստել գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց և Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերն ու կազմել դենդրոնախագիծ՝ 2014 թվականի տարեկան ծրագրում ներառելու և իրականացնելու համար:
«Պետք է աշխատանքներ տանել գլխավոր պողոտայի երկու հատվածները բարեկարգելու և կանաչապատելու ուղղությամբ: Պետք է վերականգնենք երևանցիների կողմից ժամանակին սիրված հանգստի գոտիները և ունենանք տեսանելի փոփոխություններ մայրաքաղաքի այս հատվածներում»,- ասել է Տարոն Մարգարյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել