HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները կանխել են 60-ամյա երևանցու ինքնասպանությունը

Օգոստոսի 12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի 4-րդ հարկի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով 4-րդ հարկից:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և փրկարար ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և կանխել 1953թ. ծնված Ք. Թ.-ի ինքնասպանության փորձը: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանություններ (1)

Գագիկ
Կարելի է ասել միակ կառույցն որի մասին միշտ դրական է արտահայտվում ժողովուրդը,,ԱՊՐԵՔ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter