Բախվել են Վրաստանի ոստիկանության և ՀՀ քաղաքացու ավտոմեքենաները
Օգոստոսի 10-ին, ժամը 06.40-ին Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.53-ի սահմաններում Երևան-Բաթումի ավտոճանապարհին` Ասպինձա քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վրաստանի ոստիկանության ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել են «Միցուբիշի» ավտոմեքենայի վարորդը` Մ. Պ.-ը, կինը` Թ.Պ.-ը, երեխաները` Ա. և Գ. Պ.-ը: Գ. Պ.-ի վիճակը բավարար է, իսկ մյուս տուժածները հոսպիտալացվել են Ասպինձա քաղաքի հիվանդանոց:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել