HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանական ընկերության հետ քաղաքապետը քննարկել է տրանսպորտի ոլորտում միասնական տոմսի ներդրման հարցը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Աքսիս քորփորեյթ» իսպանական ընկերության ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման շրջանակում քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում մասնագիտացած ընկերության հետ հնարավոր համագործակցության հարցեր: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Երևանի քաղաքապետարանը մշտապես ողջունել է մասնավոր ընկերությունների ներգրավվածությունը՝ ի շահ Երևանի ու երևանցիների իրականացվող ծրագրերում: Տարբեր երկրներում ձեր ընկերության կողմից ծավալած գործունեությունն ու կուտակած փորձը, վստահ եմ, փոխշահավետ համագործակցության հնարավորություն կընձեռի: Եվ վստահեցնում եմ, որ մենք բաց և պատրաստակամ ենք համագործակցության համար»,- ընդգծել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր հետաքրքրված է, մասնավորապես, հասարակական տրանսպորտի ոլորտում միասնական տոմսի ներդրման հարցում և հույս է հայտնել, որ իսպանական փորձառու ընկերությունը կկարողանա որոշակիորեն օգտակար լինել այդ հարցում:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար` «Աքսիս քորփորեյթ» ընկերության բաժնետեր Անտոնիո Ասենսիոն նշել է, որ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների իրենց մոտեցումները ներառում են զարգացման այնպիսի ռազմավարություն, որը հիմնված է  մի քանի գործոնների զուգահեռ ակտիվացման վրա:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորելու համատեղ աշխատանքային խումբ և քննարկել փոխգործակցության առաջարկների ամբողջական փաթեթը:

Մեկնաբանություններ (1)

Robert
Heto czarmanaq hankarts , ete parzvi vor qaxaqapetarany asenq 10 mln dolari pajmangir e knqel ispanakan ynkerutyan het vorpes xorydatvakan tsarajutyuneri dimac vtshar , sa ofshori sharunakutyun e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter