HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորքի հեռուստաաշտարակի հարակից տարածքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր և զինամթերք

Օգոստոսի 5-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում նյութեր են ստացվել, որ ս/թ հուլիսի 11-ին, ժամը 10.05-ին, ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնի հերթապահ մաս անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Նորքի հեռուստաաշտարակից քիչ վերև գտնվող տարածքում կան պայթուցիկ սարքեր և զինամթերք:

Մեկնած Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը ժամը 11.30-ին Գ. Հովսեփյան փողոցի թիվ 32 տանը հարակից անտառամերձ տարածքում հայտնաբերել էր տնտեսական պարկ, այնուհետև անհապաղ հրավիրվել էին սակրավորներ, որոնք  պարկից հանել էին «Ֆ-1» տիպի 10 նռնակ` իրենց պայթուցիչներով,   «ՌԳԴ» տիպի նռնականետի 2 նռնակ` կրիչներով, և 33 տուփ /1 տուփում-30 հատ/ 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի տարբեր տեսակի /հետագծով և առանց հետագծի/ փամփուշտներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
 
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter