HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչն ու «Նաիրիտի» նախկին տնօրենը պատրաստ է մարել պարտքերը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ռուբեն Վարդազարյանի, այսօր շարունակվեց Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչ, «Նաիրիտ գործարանի» նախկին տնօրեն Վահան Մելքոնյանի դեմ քաղաքացի Գառնիկ Շիրինյանի բողոքի քննությունը: 

Հիշեցնենք, որ Գառնիկ Շիրինյանը Վահան Մելքոնյանից պահանջում է 200 հազար դոլար և 249 մլն 250  հազար դրամ: Այս գումարը, ըստ հայցի, Վահան Մելքոնյանը պարտք է վերցրել Գառնիկ Շիրինյանից: Վահան Մելքոնյանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել: 

Նախորդ նիստն ընդհատվել էր կողմերի միջև հաշտություն կնքելու և համաձայնեցված տեքստը դատարանին ներկայացնելու հիմնավորմամբ: Այսօր հաշտության տեքստն ընթերցվեց դատարանում. Վահան Մելքոնյանն ամբողջությամբ պատրաստակամություն էր հայտել, ըստ տեքստում ներկայացված ժամանակացույցի, կատարել պարտավորությունները, այդ թվում` փոխհատուցել հայցի համար նախատեսված պետական տուրքը և հայցվորի փաստաբանական ծառայության գումարը: 

Դատավոր Ռ. Վարդազարյանը գործով վճիռը կհրապարակի վաղը: 

Մեկնաբանություններ (1)

Karen
Ba Nairiti partker@ ov piti paki?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter