HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտադրական վթար Ալավերդու պղնձաձուլարանում

Արդեն 3-րդ  օրն  է, ինչ Կոշաբերդ սարի գագաթի  գործարանի ծխնելույզից  մթնոլորտ չի արտանետվում  ծանր մետաղներով հագեցած ծուխը:

Այսօր   «Հետքի» աղբյուրները հայտնեցին, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի վառարանում փլվածք է տեղի ունեցել, ինչի  հետևանքով էլ դադարեցվել են արտադրամասի աշխատանքները:

Պղնձաձուլական  գործարանում  ստեղծված  վթարային վիճակի մասին  «Հետքը» պարզաբանում խնդրեց «Վալլեքս» խմբի ընկերությունների  մամուլի ծառայության պատասխանատու Վահրամ Ավագյանից: «Հունիսի 28-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի վառարանի թաղի  մասնակի վնասում: Վերջինիս հետ կապված՝ հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի  սահմաններում, դադարեցվել է վառարանի և նրա հետ փոխկապակցված հանգույցների աշխատանքը»,- հայտնեց պրն. Ավագյանը:

Ըստ «Վալլեքս»-ի մամուլի պատասխանատուի՝ մետալուրգիական արտադրամասի վառարանի թաղի նորոգումը, ինչպես նաև  ծխատարի նորակառույց հատվածների շահագործումը պետք է մեկնարկեր օգոստոսի կեսին: Ձուլող վառարանի  մասնակի վնասումով պայմանավորված՝ պղնձաձուլական գործարանի տնօրինությունը որոշում է ընդունել վառարանի պլանային նորոգումը և ծխատարի  նորակառույց հատվածների շահագործման մեկնարկը իրականացնել հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում:

Մինչ այդ, Լալվարի անտառները, Ալավերդու և հարևան համայնքերի բնակիչները ամռան շոգին մի քանի օր կվայելեն մաքուր օդ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter