HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ավելի մաքուր Երևան»-ը՝ Փարոսի անտառ-պուրակում

«Ավելի մաքուր Երևան» նախաձեռնության մաքրման աշխատանքների հերթական տարածքը Փարոսի անտառ-պուրակն էր։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ծրագիրով արդեն մեկ ամիս է՝ կամավորների ներգրավմամբ շաբաթ օրերին սանմաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի  հանրային օգտագործման կանաչ տարածքներում։

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ արդյունքը գոհացուցիչ է. «Մեր սպասումներն արդարացան. քաղաքացիները, յուրաքանչյուր հավաքին տարբեր կազմակերպություններ, արձագանքելով քաղաքապետի կոչին, այսօր մեր կողքին են, «Ավելի մաքուր Երևանի» աջակիցներն են և մեծ օգուտ են բերում Երևանի հանրային մեծ, կանաչ տրածքները միահամուռ մաքրելուն, քաղաքը մաքուր պահելու կոչը օրինակով տարածելուն»։

«Ավելի մաքուր Երևան» նախաձեռնության՝ Փարոսի անտառ-պուրակում կազմակերպված սանմաքրման աշխատանքներին անդամագրվել էին շուրջ 400 քաղաքացիներ, որոնց թվում էին կրտսեր և ավագ երկրապահներ։

«Ավելի մաքուր Երևան» ծրագիրի հաջորդ  հավաքը օգոստոսի 3-ին է, Ծիծեռնակաբերդում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter