HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ներկայացնելով N3661-Ա որոշման գործողությունը կասեցնելու վերաբերյալ իր որոշումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ առաջիկայում ստեղծվելիք հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողովում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերություններից ևս կլինեն ներկայացուցիչներ, ովքեր իրենց հերթին կներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկները:

Իսկ մինչ այդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ու տնտեսվարողներին հորդորել է սպասարկումն իրականացնել պատշաճ մակարդակով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter